ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

Պատգամավորի համար նախարարի ասածն օրենք չէ

Պատգամավորի համար նախարարի ասածն օրենք չէ
14.11.2015 | 11:52

2016-ին նախատեսված սուբսիդավորվող դիզվառելիքի և պարարտանյութի հարցի շուրջ տարակարծություն է ծագել գյուղնախարար Սերգո Կարապետյանի և ԱԺ ԲՀԿ խմբակցության, գյուղատնտեսության և բնապահպանության հանձնաժողովի անդամ Արմեն Ավետիսյանի միջև։ Պատգամավորն առաջարկել է սուբսիդավորել նաև խոշոր հողօգտագործողներին։ Առաջարկը «ցնցող» էր, հատկապես այն իրողությունը, որ Հայաստանում որպես կանոն, «խոշորները» հենց իրենք են՝ իշխանության ներկայացուցիչները։ Որքանո՞վ է ճիշտ սուբսիդավորել խոշոր հողօգտագործողին, որը ֆինանսական խնդիր չունի՝ հարցրինք ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ։

-Փորձեմ պարզաբանել գյուղնախարարին ուղղված հարցս. այն վերաբերում է ոչ թե գերխոշորներին, այլ խոշորներին։ Խնդիրն այն է, որ պարարտանյութը և դիզվառելիքը տրամադրվում են մինչև 3 հա ունեցող հողօգտագործողներին, սակայն 5,5 հա ունեցողը չի կարող օգտվել այդ սուբսիդավորումից՝ դիզվառելիքի և պարարտանյութի տեսքով։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ չպետք է նա օգտվի։ Եվ երբ ես առաջարկում եմ սուբսիդավորվող պարարտանյութն ու դիզվառելիքը հատկացնել նաև խոշոր հողօգտագործողներին, նկատի ունեմ 3 հա-ից ավելի հող ունեցողներին։ Հասկանալի է, ծրագիրը, որ իրականացնում է պետությունը, ունի սոցիալական ուղղվածություն, և այդ տեսակետից Ձեր հարցադրմանը համամիտ եմ։ Իհարկե, խոսքը գերշահույթ ունեցողների մասին չէ, ես բնավ նրանց նկատի չունեմ։ Բերեք խնդիրը տարանջատենք և դիտարկենք միջին և խոշոր հողօգտագործողների տեսանկյունից։ Օրինակ, համայնքում մեկն ունի 2,5 հա հողատարածք և օգտվում է սուբսիդավորվող պարարտանյութից ու դիզվառելիքից, մյուսը, որի հողատարածքը 4-5 հա է, չի կարող օգտվել նույն բարիքից։ Ձեր հարցին հարցով եմ ուզում պատասխանել, ակնկալելով պատասխան։ Չե՞ք կարծում, որ փոքր, միջին և չափավորության սահմաններում խոշոր հողօգտագործողները պետք է հավասար պայմաններում աշխատեն։
-Որպեսզի իմ պատասխանը հիմնավոր լինի, կարծում եմ, նախ պետք է հասկանալ, թե որքան են տարբերվում 3 հա և 5 հա ունեցող հողօգտագործողների եկամուտները։ Արդյո՞ք 5 հա ունեցողի եկամուտները նույնն են, ինչ 3 հա ունեցողներինը։
-Այո։ Ասեմ ավելին, անգամ 20 հա ունեցող հողօգտագործողի եկամտաբերությունը բարձր չէ, կարելի է ասել, այդ առումով նա նույն հարթության մեջ է, ինչ 3 հա ունեցողը։
-Ինչպե՞ս։
-Ասեմ՝ մեզ մոտ զարգացած է էքստենսիվ հողագործությունը և ոչ ինտենսիվը։ Իրականությունը հետևյալն է. եթե 1 հա-ն մշակելու համար ծախսվում է որոշակի X գումար, դա չի նշանակում, որ ամեն 1 հա-ի դեպքում այդ գումարը նվազում է։ Այսինքն, հողատարածքի, լինի 5 թե 3 հա, ծախսը նույնն է։ Այլ բան է, եթե հողօգտագործողը կիրառում է նորարարական տեխնոլոգիաներ, այս դեպքում նա լուրջ տնտեսում է ունենում։ Սակայն սա այդ դեպքը չէ, հասկանալի է, որ նոր տեխնոլոգիաների համար ներդրումներ են պահանջվում։ 90-ականների սկզբին հողի սեփականաշնորհման ժամանակ, նույն համայնքում որոշ հողօգտագործողների հասել է 2 հա, մյուսներին՝ 7, և այսպես շարունակ, ըստ ընտանիքի անդամների, հետևաբար, այս հանգամանքը հաշվի առնելով էլ պետք է դիտարկել սուբսիդավորվող պարարտանյութի և դիզվառելիքի տրամադրումը, քանի որ վերջիններս գերխոշորների մեջ ընդգրկված չեն։
-Այդ դեպքում գյուղատնտեսության նախարարին հարց ուղղելիս գուցե խոշորների փոխարեն պետք է օգտագործեիք փոքր և միջին հողօգտագործողներ հասկացությո՞ւնը, որպեսզի հարցադրումը պարզ լիներ։
-Ձեզ հետ համաձայն եմ, գուցե պետք է ասեի համեմատական խոշոր, սակայն պարոն նախարարը հասկացավ՝ խավը նկատի ունեմ։
-Սակայն գյուղնախարարը Ձեր առաջարկությանը համամիտ չէր, և շեշտեց, որ ծրագիրը սոցիալական ուղղվածություն ունի։ Նախարարի մոտեցումն ընդունելի՞ է Ձեզ համար։
-Ոչ։ Իմ նշած խնդիրը ևս սոցիալական ուղղվածության է, քանի որ խոսքը 100-150 հա ունեցող հողօգտագործողների մասին չէ։ Հավատացեք, վերջիններս իրենք էլ իրենց թույլ չեն տա օգտվել սուբսիդավորումից։ Որպես ԱԺ գյուղատնտեսության և բնապահպանության մշտական հանձնաժողովի անդամ կարող եմ փաստել, որ երեք հա-ից ավելի հողատարածք ունեցող հողօգտագործողները վերջին 3-4 տարում անընդմեջ դիմում են մեզ՝ այդ խնդիրը կարգավորելու՝ սուբսիդավորված դիզվառելիքից, պարարտանյութից օգտվելու խնդրանքով։ Եթե 2016-ի բյուջեի նախագծով 51 %-ով ավելանում է սուբսիդավորման ծավալը, կարելի է ընդլայնել նաև հողօգտագործողների շրջանակը՝ ներառելով 3 հա-ից ավելին ունեցողներին։
-Դուք, որպես օրենսդիր, 3-4 տարի շարունակ տեղյակ լինելով խնդրին, ի՞նչ եք արել այդ ուղղությամբ։
-Ամեն տարի պետբյուջեի քննարկման ժամանակ բարձրացնում եմ այդ հարցը։
-Լավ, տեսնում եք, որ դա արդյունք չի տալիս։
-Մենք իրավունք ունենք առաջարկ ներկայացնելու բյուջեի նախագծում ընդգրկելու համար։ Ես գրավոր առաջարկ կներկայացնեմ կառավարությանը՝ 51 % սուբսիդավորման ծավալի ավելացման դեպքում 3 հա-ի չափորոշիչը դարձնել մինչև 10 հա, որի մեջ Ձեր նշած գերխոշոր հողօգտագործողները չեն կարող ընդգրկվել։


Զրուցեց
Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1307

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ